Հայերեն | Русский | English

Փոքր կոնքի ՄՌՏ-ն` մի շարք խնդիրների լավագույն լուծում

2016-12-20

Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) այսօր համարվում է ժամանակակից ախտորոշման ամենաօգտակար և անհրաժեշտ եղանակներից մեկը: Այն հարկ է իրականացնել փոքր կոնքի շրջանում ցանկացած բնույթի ցավի կամ անհարմարության առաջացման դեպքում, ինչը կօգնի խուսափել բարդություններից, կնպաստի արդյունավետ բուժմանը, ընդ որում, փոքր կոնքի ՄՌՏ-ի գինն այնքան մեծ չէ, որքան նրա իրականացումից ստացված օգուտը:

Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների ՄՌՏ-ի համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Ախտորոշման ընթացքում հետազոտվողը, գտնվելով փակ սարքավորման տարածքում, չպետք է շարժվի, քանի որ նույնիսկ ամենափոքր տեղաշարժը կարող է նվազեցնել արդյունքի հավաստիությունը:

ՄՌՏ իրականացման հակացուցումներն են` հղիությունը, կրծքով կերակրումը, երիկամային անբավարարությունը: Խորհուրդ չի տրվում ՄՌՏ իրականացնել մարմնում մետաղական տարրեր իմպլանտացված հիվանդներին (ոսկրային իմպլանտանտներ, ականների բեկորներ և այլն), քանի որ սքաների ստեղծած մագնիսական դաշտը կարող է վնաս պատճառել, իսկ ստացված պատկերը կլինի վատորակ` դաշտի աղավաղման պատճառով:

Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս օրգաններում գոյացություններ հայտնաբերել դեռևս նրանց վաղ փուլում, ինչպես նաև կանխատեսել նրանց առաջացումը:

Կանանց մոտ ՄՌՏ հետազոտության են ենթարկում հետևյալ օրգանները.

  • միզապարկ,
  • հեշտոց,
  • արգանդ, հետարգանդային տարածություն:

Կանանց մոտ հարկ է ՄՌՏ հետազոտություն իրականացնել հետևյալ ախտանիշների դեպքում.

  • ցավեր որովայնի ստորին հատվածում, գոտկային շրջանում,
  • դաշտանային արտահայտված ցավեր,
  • դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • արյունային արտադրություն:

Տղամարդկանց մոտ հարկ է ՄՌՏ հետազոտություն իրականացնել հետևյալ ախտանիշների դեպքում.

  • միզարձակման հետ կապված խնդիրներ (ցավեր, հապաղում),
  • ցավեր որովայնի ստորին հատվածում, ինչպես նաև` աճուկում,
  • էրեկտիլ դիսֆունկցիա (սերմնաժայթքման, էրեկցիայի խանգարումներ):

Տղամարդկանց մոտ փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է շագանակագեղձի, սերմնաբշտերի, ամորձապարկի հետ կապված խնդիրների ժամանակ:

Խնդրի հայտնաբերման նպատակով կատարվում է է սերմնատար ծորանների, շագանակագեղձի, հավելումների հետազոտություն: Արդյունքում ստացվում են բարձրորակ պատկերներ, որոնք օգնում են մասնագետին լիարժեք ախտորոշում իրականացնել:

Բոլոր այս խնդիրների դեպքում գրագետ հետազոտությունը արդյունավետ բուժման գրավականն է:

2016-12-20

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »